Dior-ը ներկայացրել է ոսկերչական շքեղ զարդերի նոր հավաքածուն (լուսանկարներ)

09:08 • 11.06.16
Dior-ը ներկայացրել է ոսկերչական շքեղ զարդերի նոր հավաքածուն (լուսանկարներ)

Ֆրանսիական հեղինակավոր Dior բրենդը ներկայացրել է ոսկերչական թանկարժեք զարդերի նոր հավաքածուն, որում ներառված ամեն մի նմուշ կարելի է համարել ոսկերչական բարձր արվեստի գլուխգործոց:



Ինչպես նշում է The Telegraph-ը, հավաքածուն նվիրված է Լոնդոնում  Dior Joaillerie-ի նոր խանութ-սրահի բացմանը: Դրանում ներառված նմուշները կրում են սպիտակ, կապույտ ու կարմիր գունային երանգները, որոնք խորհրդանշում են Մեծ Բրիտանիայի ազգային դրոշի` «Յունիոն Ջեքի» գույները:



Նշվում է, որ հավաքածուում ներառված են մատանիներ, ականջօղեր, թևնոց` պատրաստված սպիտակ ոսկուց և զարդարված հատընտիր ադամանդներով, սուտակներով ու այլ թանկարժեք քարերով:

 

 

 


Milieu du Siecle sapphire bracelet by Dior Joaillerie 
Archi Dior Bar en Corolle ring in white gold, diamonds and rubies by Dior Joaillerie 
Cygne earrings in white gold, diamonds, purple spinels and sapphires by Dior Joaillerie 
Milieu du Siecle ruby earrings by Dior Joaillerie 

Cygne ring in white gold, diamonds and sapphires by Dior Joaillerie