Նախաճաշին վարսակի շիլա ուտելը կանխում է քաղցկեղից մահանալու վտանգը. հետազոտություն
Հարվարդի համալսարանի գիտնակնների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել օրական 70 գրամ ձավարեղեն ուտելու առողջարար հատկությունները:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը` Հարվարդի մասնագետները պարզել են, որ նախաճաշին սովորական վարսակի շիլա ուտելը շատ հզոր միջոց է, որը պաշտպանում է մարդուն քաղցկեղից մահանալու հավանականությունից:
Վերջերս իրականացված ուսումնասիրությունը 12 հետազոտությունների վերլուծությունն է, որոնց ընդհանուր առմամբ 786 076 մարդ է մասնակցել: Արդյունքները ցույց են տվել, որ օրական 70 գրամ ամբողջական ձավարեղեն (հավասարազոր է մեկ աման վարսակի շիլային) օգտագործելը 22 տոկոսով նվազեցնում է մահվան վտանգը ցանկացած պատճառով:
Անմիջականորեն քաղցկեղից մահանալու վտանգը նվազում է 20 տոկոսով, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահանալու վտանգը ևս նվազում է 20 տոկոսով:










