Առանց սլաքների DeWitt ժամացույցը մրցանակ է շահել դիզայնի համար  

02:44 • 17.06.16

Academia Mathematical առանց սլաքների բարդ ժամացույցը WatchFair Luxembourg 2016 ցուցահանդեսում «Դիզայն» անվանակարգում մրցանակ է ստացել։ Լյուքսեմբուրգում ընթացող ցուցահանդեսին ընդհանուր առմամբ բրենդը ներկայացրել է 4 նոր մոդել։

«Academia Mathematical-ը ստեղծվել է ընկերության հիմնադիր Ժերոմ դե Վիտի մաթեմատիկայի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ»,- պարզաբանել է բրենդի ներկայացուցիչը։

Ժամացույցը հագեցած է DeWitt-ի ավտոմատ կալիբրով, որը բաղկացած է 384 մասնիկներից։ Մեխանիզմը գտնվում է 42.5 մմ-անոց կորպուսում, որը պատրաստված է 750 կարգի վարդագույն ոսկուց։

DeWitt-ը հիմնադրվել է Շվեյցարիայում 2003թ-ին Ժերոմ դե Վիտի կողմից։

Առանց սլաքների DeWitt ժամացույցը մրցանակ է շահել դիզայնի համար