ԱՄՆ-ում ամիշների զույգը ի նշան երախտագիտության իրենց դստերը նվիրել է ընկերոջը

05:23 • 18.06.16

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել երեք քաղաքացիների՝ ամիշների զույգին և նրանց ընկերոջը: Զույգն իրենց ընկերոջն է նվիրել իրենց դստերը՝ ի նշան շնորհակալության մատուցած ֆինանսական օգնության համար։

Նշենք, որ ամիշները բնակվում են ԱՄՆ-ի որոշ նահանգների մեկուսացած բնակավայրերում։ Նրանք ապրում են միայն գյուղերում, աճեցնում են հացահատիկ, եղջերավոր անասուններ և թռչուններ են պահում, զբաղվում են այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։

Ըստ ոստիկանության տվյալների՝ Դենիել և Սևիլա Շտոլցֆուսները ցանկացել են շնորհակալություն հայտնել Լի Կապլանին իրենց ֆերմայի փրկության համար։ Նրանք համաձայնել են նրան տալ իրենց 14-ամյա դստերը, այն բանից հետո, երբ համացանցում կարդացել են, որ դա օրինական է։ Հիմա Շտոլցֆուսների դուստրը 18 տարեկան է, այս տարիների ընթացքում նա Կապլանին երկու երեխա է պարգևել։  

Սոցիալական ծառայության աշխատակիցները անցած ուրբաթ 51-ամյա Լի Կապլանի տանը հայտնաբերել են  6 ամսականից մինչև 18 տարեկան 11 աղջիկների։ Ենթադրվում է, որ նրանք նույնպես ամիշներ են։ Ինչպես նշում է Reuters գործակալությունը՝ Կապլանը սեռական բնույթի 10 հանցագործությունների մեջ է մեղադրվում։ Աղջկա հայրը մեղադրվում է հանցավոր պայմանավորվածության համար, որը նպաստել է սեռական տիպի բռնի գործողությունների։ Նրան ու նրա կնոջը նույնպես մեղադրանք է առաջադրվել։

 

ԱՄՆ-ում ամիշների զույգը ի նշան երախտագիտության իրենց դստերը նվիրել է ընկերոջը