Spice Girls-ը երգչուհի է փնտրում` Վիկտորյա Բեքհեմին փոխարինելու համար. Life&Style

09:53 • 18.06.16

Բրիտանական Spice Girls փոփ խմբի մասնակիցները պատրաստվում են 2 նոր կատարողների որոնման համար լսումներ կազմակերպել, որոնք կմասնակցեն շրջագայությանը` 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:



Life&Style ամսագիրը նշում է, որ պաշտոնապես լսումների մասին կհայտարարվի մի քանի շաբաթվա ընթացքում:

 

Աղբյուրը պարզաբանել է, որ նոր աղջիկները պետք է փոխարինեն Վիկտորյա Բեքհեմին և Մել Չիսհոլմին:

 

Հայտնի խմբի նախորդ շրջագայությունը կայացել է 2008-ին, իսկ 2012-ին խումբը ելույթ է ունեցել Լոնդոնում Օլիմպիական խաղերի փակմանը: Առաջին ալբոմը՝ Spice, թողարկվել է 1996 թվականին։

 

 

Spice Girls-ը երգչուհի է փնտրում` Վիկտորյա Բեքհեմին փոխարինելու համար. Life&Style