Իտալուհին դիմահարդարման միջոցով «վերածվում է» հայտնի կերպարների (ֆոտոշարք)
Իտալուհի դիմահարդար-ոճաբան Լուսիա Պիտալիսը, ով թատրոնի ու կինոյի մեծ սիրահար է, միավորում է իր երկու սիրելի զբաղմունքները և դիմահարդարման միջոցով ինքն իրեն վերածում է հայտնի կինոդերասանների:
Տաղանդավոր իտալուհին կարողանում է դիմահարդարման տարբեր պարագաների ու գույների օգնությամբ իր դեմքը նմանեցնել այնպիսի հայտնի անձանց ու կինոնկարների կերարների, ինչպիսիք են Սիլվեստր Ստալոնեն` Ռեմբոյի դերում, Ալ Պաչինոն` Տոնի Մոնտանայի դերում, Ջոնի Դեփը` Ջեք Ճնճղուկի դերում, Մառլոն Բրանդոն` կնքահոր դերում և այլն:
Ինչպես իտալուհին նշել է` ինքը հավելյալ պարագաներ չի օգտագործում` դիմակներ, մաշկի նմանակող իրեր, որոնք կիրառվում են ծերացնող դիմահարդարման համար: Նրա ստեղծած կերպարների ուշագրավ ֆոտոշարքը ներկայացնում է Boredpanda.com-ը:


















