Քարդաշյան քույրերը դադարել են շփվել Քեյթլին Ջեների հետ (լուսանկարներ)
Օրերս հայտնի դարձավ, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքում ամեն-ինչ այնքան էլ հարթ չէ։ Պարզվում է, որ ընտանիքի ոչ բոլոր անդամներն են դրական վերաբերվել ընտանիքի նախկին ղեկավարի սեռափոխման որոշմանը, գրում է elle.ru-ն։ Ըստ ներքին աղբյուրների հայտարարություններրի՝ այն բանից հետո, երբ Բրյուս Ջեները դարձավ Քեյթլին, Քրիսի ավագ դուստրերը գրեթե դադարել են նրա հետ շփվել։
«Նրանք չեն կարող ներել այն, թե ինչպես է Քեյթլինը վարվել իրենց մոր հետ։ Քրիսը ծայրահեղ ծանր է ընդունել նախկին ամուսնու նման արարքը»,-նշում են աղբյուրները։ 
Օրինակ, Քլոեն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ իր կարծիքով՝ խորթ հայրն «անարդար» է վարվել իրենց մոր հետ, բացի այդ նա դրա շնորհիվ փորձում է բարձրացնել իր համբավը։ Քիմը ևս գրեթե դադարել է շփվել Քեյթլինի հետ, ինչպես և Քորթնին։
«Քիմը սկզբում փորձում էր աջակցել Քեյթլինին, իսկ հետո նրանք ավելի շատ սկսեցին իրարից հեռանալ և հիմա չեն էլ շփվում»,-հավելել է աղբյուրը։
Նաև հարկ է նշել, որ Հայրերի օրվա տոնակատարության ժամանակ Քարդաշյան քույրերից ոչ մեկը չի շնորհավորել խորթ հորը։










