Սքարլեթ Յոհանսոնը դարձել է բոլոր ժամանակների ամենաշահութաբեր դերասանուհին
Հայրենական վարձույթում ավելի քան 3.3 մլրդ դոլար հավաքելով իր ողջ կարիերայի ընթացքում` Սքարլեթ Յոհանսոնը դարձել է բոլոր ժամանակների ամենաշահութաբեր դերասանուհին:
Ինչպես նկատում է Business Insider-ը, այս փաստը կարող է որոշակիորեն անհավանական թվալ, քանի որ Յոհանսոնի մասնակցությամբ վերջին տարիներին նկարահանված ֆիլմերը մեծ շահույթ չեն բերել վարձույթում, սակայն դերասանուհուն հաջողվել է ընդգրկվել մի շարք ֆիլմաշարերում, որոնք մեծ գումարներ են վաստակում թատրոններում: Նման օրինակ ֆիլմերից են «Վրիժառուները» և «Ջունգլիների գիրքը»:
31-ամյա Յոհանսոնը նաև 10-րդ տեղն է զբաղեցրել բոլոր ժամանակների ամենաշահութաբեր դերասանների ցանկում և միակ կին ներկայացուցիչն է առաջատար տասնյակում, որում տեղ են գտել Հարիսոն Ֆորդը, Թոմ Կրուզը, Սամուել Լ. Ջեսքոնը, Ռոբերտ Դաունի կրտսերը:
Հիմնականում տղամարդ դերասաններից կազմված ցանկում հաջորդ կին ներկայացուցիչը Յոհանսոնից հետո Քեմերոն Դիասն է, որը 3.031 մլրդ դոլար կինոեկամուտով զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը:










