Համացանցի օգտատերերը Կիանու Ռիվզին «առաջադրել են» Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

21:53 • 29.06.16

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը եղել է բրիտանական խորհրդարանի շենքում, որից հետո բրիտանացի քաղաքական գործիչներն ու լրագրողներն սկսել են կինոդերասանի հետ համատեղ լուսանկարներ հրապարակել սոցցանցում:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ները, նման լուսանկարներ են հրապարակել պահպանողական Մարկ Պրիթչարդը և Sky News-ի լրագրող Ֆայսալ Իսլամը:

Լուսանկարները ստիպել են համացանցի օգտատերերին մտածել դերասանի այցի նպատակի շուրջ: Ոմանց կասկածելի է թվացել, որ դերասանը խորհրդարան է այցելել հենց Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի ապագայի քննարկումների ժամանակ:

Օգտատերերից շատերը կարծիք են հայտնել, որ Կիանու Ռիվզի այցը խորհրդարան քաղաքական նպատակներ ունի և կատակով կոչ են արել նրան զբաղեցնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Դևիդ Քեմերոնի հեռանալուց հետո:

 

Համացանցի օգտատերերը Կիանու Ռիվզին «առաջադրել են» Բրիտանիայի վարչապետի պաշտոնում