Ավելի քան 1 մլն ֆունտ. Էնդի Ուորհոլի աշխատանքը դարձել է Լոնդոնում կայացած աճուրդի գլխավոր նմուշը
Էնդի Ուորհոլի «Մաո» աշխատանքը դարձել է Լոնդոնում Bonhams աճուրդի տան կազմակերպած ժամանակակից և հետպատերազմյան արվեստի գործերի վաճառքի գլխավոր նմուշը: Նկարը վաճառվել է ավելի քան 1 մլն ֆունտ ստերլինգով, գրում է РИА Новости-ն:
Իր արժեքով 2-րդ տեղում է հայտնվել չինական ծագումով ֆրանսիացի նկարիչ Չժաո Ուցզիի «Անանուն» աշխատանքը, որը վաճառվել է 542.500 ֆունտ ստերլինգով:
Գլխավոր նմուշների եռյակը եզրափակում է Դեմիան Հերսթի «Անանուն» կտավը, որը վաճառվել է 314.500 ֆունտ ստերլինգով:










