Բրեդ Փիթը հիշել է երիտասարդությունը

06:58 • 30.06.16

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը ավելի է հրահրել Անջելինա Ջոլիից ամուսնալուծվելու մասին տեղեկությունները։ Արդեն որերորդ անգամ դերասանին նկատում են երիտասարդ մոդելների ընկերակցությամբ հանգստանալիս։

Երբ դերասանը մեկնել էր Կալիֆորնիա մոտոցիկլների շոուին մասնակցելու, նրան նկատել են մոդելային արտաքին ունեցող աղջիկների շրջապատում։ Նրանցից ոմանք սոցիալական ցանցերում կիսվել են լուսանկարներով, գրում է gogetnews.info-ն։ Երկրպագուները շտապել են նախատել իրենց կուռքին, ասելով, որ տղամարդը չպետք է իրեն այդպես պահի, երբ կինը փորձում է ամեն ինչ հասցնել երեխաների հարցում։

Բայց ներքին աղբյուրները պնդում են, որ իրականում Բրեդ Փիթը ոչ մի անբարո և ապօրինի բան չի արել։ Նա ընդամենը լավ ժամանակ է անցկացրել, իսկ իր կողքի մոդելներն նրա երկրպագուհիներն են։

Բրեդ Փիթը հիշել է երիտասարդությունը