Համացանցում հայտնվել է Բրիջիթ Ջոնսի մասին ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

09:53 • 30.06.16

Համացանցում հայտնվել է «Բրիջիթ Ջոնսի երեխան» ֆիլմի նոր թրեյլերը:

 

Ֆիլմի սյուժեն կառուցվում է հերոսուհու անսպասելի հղիության շուրջ: Բրիջիթն ապրում է գրեթե ոչնչում իրեն չզրկելով: Սակայն անսպասելիորեն պարզում է, որ հղի է: Հարց է առաջանում` «պարոն Դարսիի՞ց»` իր ամբողջ կյանքի սիրո՞ւց, թե՞ նոր ընկերոջից` Ջեքից:



Բրիջիթ Ջոնսի մասին առաջին ֆիլմը թողարկվել է 2001-ին, 2-րդը` 3 տարի անց: Ֆիլմի երկրպագուներն այլևս հույս չունեին, որ կրկին կհանդիպեն սիրելի կերպարների հետ: Սակայն նոր ֆիլմը մեծ էկրաններին կլինի 2016թ. սեպտեմբերին, գրում է loveradio.ru-ն:

 



 

Համացանցում հայտնվել է Բրիջիթ Ջոնսի մասին ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)