«Ինդիանա Ջոնսի արկածներն Իսպանիայում». Հարիսոն Ֆորդը երկրպագուներից թաքնվել է Կորդովայի մզկիթում (լուսանկարներ)
«Ինդիանա Ջոնսի արկածները» և «Աստղային պատերազմներ» ֆիլմերի հերոս, ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը ճանապարհորդում է Իսպանիայում:
Ինչպես ընդգծում է Euromag-ը, Իսպանիայի թագավորություն 73-ամյա Ֆորդը ժամանել է ոչ թե որպես կինոարվեստի ներկայացուցիչ, այլ որպես զբոսաշրջիկ: Տիկնոջ`դերասանուհի Կալիստա Ֆլոքհարթի հետ միասին դերասանն արդեն այցելել է Տոլեդո և Սևիլյա:
Աստղային զույգի երթուղու հաջորդ կետը Կորդովան է դարձել, որտեղ նրանց ուղեկցում են անձնական էքսկուրսավարն ու թիկնապահները: Քաղաքի գլխավոր տեսարժան վայրի` տաճարային մզկիթի մոտ զբոսնելիս բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր անպայման լինում են տաճարում, անմիջապես ճանաչել են հոլիվուդյան դերասանին:
Զբոսաշրջիկների համառ ուշադրությունն իր նկատմամբ այնքան էլ դուր չի եկել Ֆորդին, և նա որոշել է երկրպագուներից թաքնվել հենց մզկիթի ներսում:
Ի դեպ Հարիսոն Ֆորդն առաջին անգամ չէ Իսպանիայում: Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմաշարի որոշ տեսարաններ նկարահանվել են Գրանադայի և Ալմերիա նահանգի մոտակայքում:



















