Լուսանկարիչը պատմական հուշակոթողները ցուցադրել է «այլ կողմից» (ֆոտոշարք)
Բրիտանացի լուսանկարիչ Օլիվեր Քերթիսը համաշխարհային ճանաչում ունեցող տեսարժան վայրերը ցուցադրել է ոչ սովորական անկյունից` լուսանկարելով հանրահայտ հուշակոթողների դիմաց գտնվող բնապատկերները:
Volte-face («Կտրուկ շրջադարձ») կոչվող նախագծի շնորհիվ բրիտանացի լուսանկարիչը կոչ է անում մարդկանց հաճախ նայել շուրջբոլորը և նորովի տեսնել ծանոթ ու հայտնի վայրերը: Նախագիծն ավարտին հասնելու համար Քերտիսն աշխատել է 4 տարի: Ուշագրավ ֆոտոշարքը ներկայացնում Корреспондент-ը:
Թաջ Մահալ, Հնդկաստան

Ռեյխստագ, Գերմանիա

Քրիստոսի արձանը, Բրազիլիա

Լացի պատը, Իսրայել

«Մոնա Լիզայի» դիմանկարը, Ֆրանսիա

Հոլիվուդի նշանը, ԱՄՆ

Սթոունհենջ, Բրիտանիա

Չինական մեծ պարիսպ
Սուրբ Պետրոսի տաճար, Վատիկան
Օսվենցիմ, Լեհաստան
Սպիտակ տուն, ԱՄՆ











