ԱՄՆ-ում մեկնարկել են նոր «Սարդ մարդու» նկարահանումները (լուսանկարներ)

15:36 • 30.06.16

Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաքում մեկնարկել են հանրահայտ սուպերհերոս Սարդ մարդու մասին  նոր ֆիլմի նկարահանումները, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ կինոնկարի գլխավոր դերակատարն է Թոմ Հոլանդը:

 

Նշվում է, որ 20-ամյա դերասանը շատ ոգևորված է իրեն տրված դերով: Ըստ բրիտանական պարբերականի՝ Marvel Studios-ի և Sony-ի համատեղ արտադրության ֆիլմում Հոլանդի մարմնավորած կերպարը նոր է ավարտել դպրոցն ու սարդի պատահական խայթոցի հետևանքով վերածվում է գերբնական ուժերով օժտված էակի:

 

Նշվում է, որ նոր «Spider-Man: Homecoming»  ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2017թ. հուլիսի 7-ին:

 

 

 

ԱՄՆ-ում մեկնարկել են նոր «Սարդ մարդու» նկարահանումները (լուսանկարներ)