Քրիստոսի կյանքի մասին նոր ֆիլմ է նկարահանվել` նախատեսված վիրտուալ իրականության սարքերի համար

12:51 • 30.06.16

Պատմության մեջ առաջին անգամ Հիսուս Քրիստոսի կյանքի ու խաչելության մասին ֆիլմը հասանելի կլինի  ներկայում լայն տարածում գտած վիրտուալ իրականության սարքերի համար:

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Autumn Productions և VRWerx ընկերությունների տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ տարեվերջին ներկայացվելու է «Jesus VR - The Story of Christ» ֆիլմը, որը նկարահանվել է Իտալիայում:

 

Այն կտևի 90 րոպե ու կպատմի Հիսուսի ծննդյան, մկրտության, խաչելության ու Սուրբ Հարության մասին և այդ ամենը` 4K գերժամանակակից լուծաչափով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմը հասանելի կլինի վիրտուալ իրականության բոլոր հարթակների` այդ թվում նաև Samsung Gear, Oculus Rift, PlayStation VR և HTC Vive սարքերի համար:

 

Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Հանսենը, իսկ գլխավոր դերակատարը` Թիմ Ֆելինգհեմը:

Քրիստոսի կյանքի մասին նոր ֆիլմ է նկարահանվել` նախատեսված վիրտուալ իրականության սարքերի համար