Մշակույթին պետությունը երկար ժամանակ հովանավոր չի եղել. Տիգրան Մանսուրյան

21:44 • 01.07.16

 

Սահմանադրության օրվան նվիրված ընդունելության ընթացքում լրագրողների հետ զրույցում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն, անդրադառնալով Գագիկ Հարությունյանի՝  «Սահմանադրական մշակույթ. Պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» մենագրությանը ՝ նշեց, որ արդեն հասցրել է ուսումնասիրել գիրքը:

«Կարևոր գիրք է, և սա միայն մեր փորձի վրա հիմնված չէ, այլ՝ համաշխարհային օրենսդրական փորձի: Այս օրենքների գիրքն առաջին փորձն է ամբողջացնելու երկու մեծ կշիռ ունեցող հասկացությունները՝ արվեստը և նրա հետ կապված օրենքները»,- ասաց նա:

Մշակույթի գործիչը նկատեց, որ  մշակույթի իրականությունը երկար ժամանակ պետական հովանավորություն չի ունեցել. ոչ Թումանյանին, ոչ Չուխաջյանին, ոչ Թերլեմեզյանին  չեն հովանավորել,և ընդհանրապես հազարամյակներ մշակույթին պետությունը հովանավոր չի եղել: «Հետևաբար նաև օրենք չի եղել դրա շուրջը: Իսկ այսօր դա կա»,- ասաց նա:

Մշակույթին պետությունը երկար ժամանակ հովանավոր չի եղել. Տիգրան Մանսուրյան