Ամերիկուհին իր ձեռքերի վրա տպավորիչ տեսողական խաբկանքներ է ստեղծում (լուսանկարներ)

14:42 • 01.07.16

Լիշա Սիմփսոնը բոդի արտի տաղանդավոր վարպետ է, ով իր վառ երևակայության ու նկարչական տաղանդի շնորհիվ կարողանում է սեփական մարմնի վրա ստեղծել տեսողական խաբկանքի`մեկը մյուսից ինքնատիպ նմուշներ:

 

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, կինը եռաչափ պատկերներ է նկարում իր ձեռքերի վրա, ինչի արդյունքում մարմնի այդ մասերը վերածվում են սյուրռեալիստական կտավներից կյանք առած տեսարանների:

 

«Երբ աշխատանքս ավարտում եմ, անպայման լուսանկարում եմ վերջնական արդյունքը: Հետո Photoshop ծրագրի միջոցով սևացնում եմ նկարում եղած ավելորդ հատվածները, որպեսզի դիտողի ուշադրությունը կենտրոնանա բացառապես ստեղծածս աշխատանքի վրա»,-իր գաղտնիքներով կիսվել է Սիմփսոնը:

 

 

 

 

Ամերիկուհին իր ձեռքերի վրա տպավորիչ տեսողական խաբկանքներ է ստեղծում (լուսանկարներ)