ԱՄՆ-ում 64 տարեկան հասակում մահացել է բաս-կիթառահար և կոմպոզիտոր Ռոբերտ Վասերմանը

03:09 • 01.07.16

Ամերիկացի բաս-կիթառահար և կոմպոզիտոր Ռոբերտ Վասերմանը մահացել է 64 տարեկան հասակում։ Նա քաղցկեղով հիվանդ է եղել։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է երաժշտի մտերիմ ընկեր Բոբ Վեյրը, ում հետ նրանք ելույթ են ունեցել նույն բեմում։

«Ես ուժ չունեմ ընդունելու, որ Ռոբ Վասերմանը տանուլ է տվել հիվանդության դեմ պայքարը և մենք կորցրել ենք հոյակապ ընկերոջ և երաժշտի։ Ես մինչև հիմա լսում եմ նրա գործիքից դուրս եկող մաքուր ու թափանցիկ երաժշտությունը, որը ամենահրաշալի ձայներից մեկն է, որ ես երբևէ լսել եմ։ Այն երաժշտությունն ու ջերմությունը, որով նա մեզ հետ կիսվում էր, կապրեն բոլոր նրանց ստերում, ովքեր ճանաչել են նրան»,- գրել է նա։

Դրանից մեկ օր առաջ Վեյրը գրել էր, որ Վասերմանը հոսպիտալացվել է։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ նա մահացել է Լոս-Անջելեսում։