Apple-ը բանակցություններ է վարում  Jay-Z-ի երաժշտական ծառայության ձեռքբերման համար

04:49 • 01.07.16

Apple ընկերությունը բանակցություններ է վարում  ռեփեր Jay-Z-ի Tidal  ծառայության ձեռքբերման համար, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Ընդ որում, աղբյուրները նշում են, որ Apple-ը դեռ ուսումնասիրում է իրավիճակը և գործարքը կարող է չկայանալ։  

Այդ ընկերության ձեռքբերման դեպքում Apple Music ծառայությունը կարող է իր աշխատանքներին ներգրավել այնպիսի երաժիշների, ինչպիսին Քանե Ուեսթն է և Մադոնան, որոնք սերտ կապված են Tidal-ի հետ։

Փետրվարին հաղորդվել էր, որ Tidal-ի ձեռքբերմամբ հետաքրքրված է հարավկորեական Samsung-ը, հետաքրքրված են նաև Google-ը և Spotify-ը։

Tidal-ը թողարկվել է 2014թ-ի նոյեմբերին։  2015թ-ի մարտին այն 56 մլն դոլարով գնել է Jay-Z-ին։ Համասեփականատեր են Քանե Ուեսթը, Ռիհաննան, Մադոնան և այլ հայտնի աստղեր։

Apple-ը բանակցություններ է վարում  Jay-Z-ի երաժշտական ծառայության ձեռքբերման համար