Ամերիկահայ հայտնի նկարիչ Տիգրան  Ձիթողցյանը Երևանում է (լուսանկարներ)

11:58 • 01.07.16

Ամերիկահայ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, ով գերիրական նկարչության ժանրի լավագույն վարպետներից է ու իր բացառիկ տաղանդի շնորհիվ ճանաչում է վայելում աշխարհի տարբեր երկրներում, ժամանել է հարազատ Երևան:

 

Այս մասին արվեստագետը հայտնել է  իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում` հրապարակելով մի նկար, որում ինքը հիանում է գիշերային Երևանով:

 

«Հետ` դեպի արմատներ». այսպես է մակագրել լուսանկարը Ձիթողցյանը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը,  Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։


1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում:

 

Ամերիկահայ հայտնի նկարիչ Տիգրան  Ձիթողցյանը Երևանում է (լուսանկարներ)