Լիտվայի համերգասրահը հրաժարվել է ընդունել ռուս ռեփեր Տիմատիին
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի Compensa համերգասրահը հրաժարվել է ընդունել ռուս ռեփեր Տիմատիին` պատճառաբանելով, որ նրա երգերում «քարոզչական արտահայտություններ են հնչում»: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Compensa-ի մենեջեր Գինտարե Բինկեվիչյուտեն:
«Այո, մենք մերժել են երգչի համերգը կազմակերպել, որը նշանակված է եղել նոյեմբերին» - ասել է վերջինս:
Մերժման պատճառի մասին հարցին պատասխանելով` նա տեղեկացրել է, որ տեղեկատվական պատերազմների հարցով փորձագետների հետ խորհրդակցելուց հետո համերգասրահի ղեկավարությունը նման որոշում է կայացրել: «Տիմատիի մի շարք երգերում քարոզչական արտահայտություններ են հնչում, հիշատակվում է ՌԴ նախագահ Պուտինի անունը», - հավելել է համերգասրահի ներկայացուցչուհին:










