Մարկ Հեմիլը հայտնել է` երբ կավարտվեն «Աստղային պատերազմներ. մաս 8-ի» նկարահանումները

22:54 • 02.07.16

Հոլիվուդյան դերասան Մարկ Հեմիլը հայտնել է, որ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի 8-րդ մասի նկարահանումները կավարտվեն 2016-ի հուլիսի 22-ին: 

Ինչպես հայտնում է Business Insider-ը`Լյուկ Սքայուոքերի դերակատարն այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում:

«Աստղային պատերազմների» 8-րդ մասը դեռևս վերնագրված չէ: Ըստ աղբյուրի, ֆիլմի խորագիրը հավանաբար կորոշվի այս տարվա Comic Con կոստյումների փառատոնի ժամանակ, որն անցկացվելու է հուլիսի 21-24-ը, ինչն էլ համընկնում է նկարահանումների ավարտի հետ:

Հայտնի է, որ «Աստղային պատերազմներ. մաս 8-ի» պրեմիերան կկայանա 2017-ի դեկտեմբերի 15-ին:

 

 

 

Մարկ Հեմիլը հայտնել է` երբ կավարտվեն «Աստղային պատերազմներ. մաս 8-ի» նկարահանումները