Ռիհաննան և Դրեյքը շարունակում են իրենց սիրավեպը լոնդոնյան երեկույթներում
Թեև երգչուհի Ռիհաննան և ռեփեր Դրեյքը հրապարակավ չեն խոսում իրենց սիրավեպի վերսկսման մասին, զույգին մի քանի օր շարունակ միասին զբոսնելիս են նկատել Լոնդոնում:
Ինչպես հայտնում է The Sun-ը` զույգը 4 օր շարունակ երեկոյան զբոսանքի է դուրս գալիս միասին:
Զույգն իրենց միանալու և բաժանվելու մասին լուրերի հորձանուտում հայտնվել էր 2009-ին: Իսկ այս տարվա փետրվարին պարբերականի աղբյուրը տեղեկացրել էր զույգի վերամիավորման մասին` կրկին սկիզբ դնելով նույն խոսակցություններին:













