Գրիգորի Լեպսը ելույթ է ունեցել Սիրիայում ռուս զինծառայողների համար

08:42 • 04.07.16

Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում ելույթ է ունեցել Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

Նշվում է, որ արտիստը կատարել է իր ամենահայտնի հիթերը:

 

Համերգն սկսելուց առաջ Լեպսը հայտարարել է, որ կկատարի ժողովրդի կողմից ամենասիրված ու հայտնի երգերը՝ ռուս զինծառայողներին ուրախացնելու համար:

 

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Ես անկեղծորեն երախտապարտ եմ այս տղաներին: Քանի որ, ինքներդ եք հասկանում, կցանկանայինք, որ կորուստներ չլինեն, և նրանք բոլորը վերադառնան իրենց տները, իրենց կանանց, քույրերի, եղբայրների, երեխաների մոտ»,-ասել է նա:

 

 

Գրիգորի Լեպսը ելույթ է ունեցել Սիրիայում ռուս զինծառայողների համար