Թրամփը Marvel-ի նոր կոմիքսի չարագործ հերոս է դարձել (լուսանկար)
ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից Դոնալդ Թրամփը դարձել է Միացյալ Նահանգներում մեծ ճանաչում վայելող Marvel կոմիքսների ամսագրի նոր չարագործ հերոսը:
Ինչպես նշում է The Independent-ը, իր սկանդալային արտահայտություններով հայտնի միլիարդատիրոջ կերպարի հիման վրա ստեղծված չարագործը հայտնվել է Սարդ մարդու մասին պատմող նոր կոմիքսում:
Հայտնի է, որ Թրամփի կերպարով է ներկայացվել գենետիկ մուտացիայի ենթարկված M.O.D.A.A.K. հերոսը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ Marvel-ի կոմիքսների հերոսն է դարձել նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:











