Բարաք Օբաման ռեփեր Քենդրիք Լամարին հրավիրել է Սպիտակ տան խնջույքին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ հայտնի ռեփեր Քենդրիք Լամարին հրավիրել է ելույթ ունենալու Սպիտակ տանը:
Ինչպես նշում է The Independent-ը, Օբաման, ով տարբեր առիթներով նշել է, որ սևամորթ ռեփերի երկրպագուն է, ցանկություն է հայտնել, որ Լամարն իր հիթերից մի քանիսը կատարի նախագահական նստավայրում հուլիսի 4-ին կազմակերպվելիք խնջույքին:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. Օբաման խոստովանել է, որ Լամարի How Much a Dollar Cost-ն իր ամենասիրած երգերից մեկն է: Իսկ 2016թ. սկզբին նախագահը 29-ամյա ռեփերին հյուրընկալել է Օվալաձև սենյակում:










