Նոր Mercedes AMG GT R-ը կնկարահանվի «Տրանսֆորմերներ» ֆիլմի 5-րդ մասում

17:27 • 04.07.16

Եկող տարվա ամենասպասված կինոպրեմիերաներից մեկի` «Տրանսֆորմերներ» գիտաֆանտաստիկ ֆիլմի 5-րդ մասում նկարահանվելու է գերհզոր Mercedes AMG GT R մեքենայի հատուկ տարբերակը, ինչի մասին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Մայքլ Բեյը:


Ինչպես նշում է motor.ru-ն, հենց այս մեքենային է վերածվելու ֆիլմի հերոսներից մեկը` Դրիֆթ անունով ավտոբոտը: Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի 4-րդ մասում այդ դերը տրվել էր Bugatti Veyron Grand Sport Vitesse-ին:


Նշվում է, որ Mercedes AMG GT R-ը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.6 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 318 կմ/ժ է:


Աղբյուրը մանրամասնում է, որ նոր ֆիլմում ավտոբոտ Բամբլբին վերածվելու է Chevrolet Camaro կուպեի, իսկ ավտոբոտ Բարիքեյդը` ոստիկանական Ford Mustang-ի:

 

Трековый «Мерседес» AMG GT станет героем пятых «Трансформеров»

Նոր Mercedes AMG GT R-ը կնկարահանվի «Տրանսֆորմերներ» ֆիլմի 5-րդ մասում