Մահացել է Կաննի կինոփառատոնի դափնեկիր, իրանցի ռեժիսոր Աբբաս Կիարոստամին

05:24 • 05.07.16

Իրանցի կինոռեժիսոր, այդ երկրում «Ոսկե արմավենու ճյուղի» միակ դափնեկիր Աբբաս Կիարոստամին մահացել է 76 տարեկան հասակում։

2016թ-ի մարտին Կիարոստամիի մոտ ախտորոշվել էր ստամոքսաաղիքային ուղու քաղցկեղ։ Մահվան պահին նա բուժում էր անցնում Ֆրանսիայում։

Կինոռեժիսորը ստացել է Կաննի գլխավոր մրցանակը 1997թ-ին «Բալի համը» ֆիլմի համար, որը պատմում էր ինքնասպանության որոշում ընդունած տղամարդու մասին։ Դա Կիարոստամիի կարերայում յոթերորդ ֆիլմն էր, որը նա սկսել էր նկարահանել դեռ մինչև 1979թ-ի Իսլամական հեղափոխությունը։

Մահացել է Կաննի կինոփառատոնի դափնեկիր, իրանցի ռեժիսոր Աբբաս Կիարոստամին