Չինացիները խաղադրույք են կատարում Թեյլոր Սվիֆթի նոր սիրավեպի վերաբերյալ

13:56 • 06.07.16

Չինական Taobao առցանց խաղադրույքների կայքը խաղադրույքներ է ընդունում ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթի անձնական կյանքի վերաբերյալ:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, մասնավորապես, ընդունվող խաղադրույքները վերաբերում են նրան, թե երբ շիկահեր գեղեցկուհին կբաժանվի նոր ընկերոջից` բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնից:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ խաղադրույքի նվազագույն չափը 15 ամերիկյան ցենտն է: Taobao-ն առաջարկում է կրկնապատկել գումարը, եթե աստղային զույգը բաժանվի 6 ամսից մինչև 1 տարվա ընթացքում:

 

Հայտնի է, որ առ այսօր Սվիֆթի անձնական կյանքի վերաբերյալ Չինաստանում 543 խաղադրույք է կատարվել:

 

 

Չինացիները խաղադրույք են կատարում Թեյլոր Սվիֆթի նոր սիրավեպի վերաբերյալ