Նկարելու մեթոդով մուլտֆիլմեր ստեղծելն արդեն անցյալում է. Disney
Զվարճանքների համաշխարհային ոլորտի ամենախոշոր ընկերություններից մեկը՝ Disney-ը, չի պատրաստվում զարգացնել նկարած մուլտֆիլմերի ուղղությունը, քանի որ այսօր ավելի պոպուլյար են համակարգչային տեխնոլոգիաների միջոցով ստեղծվող մուլտֆիլմերը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ընկերության ԱՊՀ երկրների մասնաճյուղի ղեկավար Մարինա Ժիգալովա-Օզկանը:
«Այսօրվա դրությամբ Disney-ը պլաններ չունի՝ կապված նկարած մուլտֆիլմերի հետ: Մեր վերջին նկարած ֆիլմը 2009 թվականի «Արքայադուստրը և գորտն» է»,- ասել է նա:
Ղեկավարը կարծիք է հայտնել, որ այսօրվա հիմնական միտումներն այլընտրանքային իրականությունն են, նոր տեխնոլոգիաները...
Նրա կարծիքով՝ նկարելու մեթոդով ստեղծված մուլտֆիլմերը որպես զանգվածային մշակույթի բաղադրիչ արդեն անցյալում են:










