Երգչուհի Սիարան ամուսնացել է (լուսանկարներ)

11:35 • 07.07.16

Հայտնի ամերիկյան երգչուհի Սիարան իր հաստատուն «այո՛»-ն է ասել վաղեմի ընկերոջը` ֆուտբոլիստ Ռասել Ուիլսոնին, ում հետ ամուսնացել է երեկ` Լիվերպուլի գեղատեսիլ անկյուններից մեկում:

 

Ինչպես նշում է Tatler-ը, աստղային զույգի հարսանեկան արարողությունը կայացել է Պետֆորտոնյան  դղյակում, որտեղ հավաքվել են նորապսակների ամենամոտ բարեկամներն ու ընկերները:

 

Սիարան ու Ուիլսոնն արգելել են հյուրերին արարողության վերաբերյալ որևէ լուսանկար կամ տեսանյութ հրապարակել սոցկայքերում: Սակայն փեսացուն առաջինն է խախտել իր իսկ կողմից սահմանված արգելքը` գեղեցկուհի կնոջ հարսանեկան լուսանկարը տեղադրելով Instagram-ի իր էջում:

 

Հայտնի է, որ Սիարան կրել է Roberto Cavalli հարսանեկան զգեստ:

 

 

 

 

 

 

Երգչուհի Սիարան ամուսնացել է (լուսանկարներ)