«Գահերի խաղի» 7-րդ սեզոնը հետաձգվում է լավ եղանակի պատճառով
«Գահերի խաղ» հայտնի հեռուստասերիալի 7-րդ սեզոնը կթողարկվի 2017թ-ին, սակայն մի քիչ ավելի ուշ, քան նախատեսվում էր։ Այդ մասին հայտարարել են կինոպատմության պրոդյուսերներ Դեյվիդ Բենիոֆֆը և Դեն Ուայսը՝ հաղորդում է Digital Spy-ը։
Նախագծի ղեկավարները չեն անվանել կոնկրետ ամսաթիվը, սակայն նշել են, որ նոր սերիաների ցուցադրությունը կարող է հետաձգվել, քանի որ իրադարձությունները զարգանալու են սաստիկ ձմեռվա պայմաններում և նկարահանող թիմը պետք է սպասի մռայլ, գորշ եղանակների։ Նախորդ սեզոնները փոքր էկրաններից ցուցադրվել է ապրիլին։
Ավելի վաղ Բենիոֆֆը և Վայսը հայտարարել էին, որ որոշում է կայացվել կանգնել 8 սեզոնների վրա։ Ընդ որում, 7-րդ սեզոնը կրճատ է լինելու։ Այն բաղկացած է լինելու ընդամենը 7 սերիաներից՝ ավանդական 10-ի փոխարեն։










