Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը՝ Ուիմբլդոնի մրցաշարին (լուսանկարներ)
Սուպերմոդել Իրինա Շեյքն ու հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը, ի հեճուկս բազմաթիվ չարախոսների, շարունակում են սիրել միմյանց:
Ինչպես նշում է Tatler-ը, չնայած որ 2-ն էլ իրենց մասնագիտական ոլորտներում չափից ավելի պահանջված են ու ունեն գերծանրաբեռնված գրաֆիկ, այնուհանդերձ` նրանք միշտ ժամանակ են գտնում միասին լինելու համար:
Օրերս հոլիվուդյան սրտակերն ու ռուս գեղեցկուհին ներկա են գտնվել Մեծ Բրիտանիայում ընթացող թենիսի Ուիմբլդոնի մրցաշարին` հետևելով Էնդի Մարեյ-Ժո Վիլֆրիդ Ցոնգի հանդիպմանը:
Դատելով ստորև հրապարակված ֆոտոշարքից` Կուպերի ու Շեյքի հարաբերություններում ամեն ինչ շատ լավ է:


















