«Երկաթե մարդը» կոմիքսների հաջորդ մասում սուպերհերոսի զենքերը կկրի 15-ամյա սևամորթ աղջիկ. Marvel
Marvel հրատարակչությունը հայտնում է, որ «Երկաթե մարդը» հայտնի կոմիքսների հաջորդ մասում սուպերհերոսի զենքերը կկրի 15-ամյա սևամորթ դեռահաս աղջիկ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նոր մասի հեղինակ Բրայան Մայքլ Բենդիսի խոսքով՝ նա հորինել է այդ հերոսուհուն, երբ աշխատելիս է եղել Չիկագոյում, որտեղ «քաոս և բռնություն» է տեսել փողոցներում:
Խոսքը «հրաշալի երիտասարդ կնոջ մասին է, ում կյանքը մթագնել է ողբերգությամբ, ինչի պատճառով այն կարող էր պարզապես ընդհատվել», նշել է Բենդիսը:
Ռիրի Ուիլյամս անունով նոր հերոսուհին ուսանողուհի է Չիկագոյից: Նա կփոխարինի Թոնի Սթարքին` գյուտարարի, ով ստեղծել է բարձրտեխնոլոգիական զրահապատ հագուստ:
Նոր կերպարի հայտնվեը բուռն քննարկումներ է առաջացրել սոցկայքերում:











