Անգլիայում տեղադրվել է Մաո Ցզեդունի հսկայական կիսանդրին
Չինաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Մաո Ցզեդունի հսկայական կիսանդրին հայտնվել է անգլիական անտառներից մեկում:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, արևմտյան Սասեքս նահանգում ծառերի միջև տեղադրված կիսանդրին հանդիսանում է Մեծ Բրիտանիայում չինացի նկարիչների աշխատանքների առաջին խոշորագույն ցուցադրության մի մասը:
Միջազգային ցուցահանդեսն ստացել է A Beautiful Disorder («Գեղեցիկ անկարգություն») անվանումը: Ցուցադրության շրջանակներում ներկայացվելու են 18 չինացի նկարիչների գործեր:
Մաո Ցզեդունի` 3000 կգ կշռող հսկայական կիսանդրին կերտել է քանդակագործ Սոնգ Տան: Կիսանդրին Անգլիա է տեղափոխվել քանդակագործի հայրենի Գուանչժոու քաղաքից:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 6-ը:










