Բեյոնսեն դատապարտել է ԱՄՆ-ում ոստիկանների կողմից 2 սևամորթի սպանությունը
Հայտնի երգչուհի Բեյոնսեն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում արձագանքել է Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքում 2 ոստիկանի կողմից 2 սևամորթի` Ալթոն Սթերլինգի և Ֆիլանդո Կաստիլի սպանության դեպքերին` դատապարտելով իրավապահների գործողությունները:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, սոցկայքում արված գրառման մեջ երգչուհին կոչ է արել վերջ տալ փոքրամասնությունների ու սևամորթների հանդեպ իրականացվող պատերազմին:
«Մենք արդեն զզվել ենք նմանօրինակ սպանություններից: Ժամանակն է ոտքի կանգնել ու պահանջել, որ նրանք դադարեն սպանել մեզ: Ուրիշների սերը մեզ հարկավոր չէ: Մեզ հարկավոր է, որ մեր կյանքը հարգեն: Մենք կաղոթենք Ալթոն Սթերլինգի և Ֆիլանդո Կաստիլի ընտանիքների համար և նաև նրա համար, որպեսզի մեր հասարակությունում տիրող անարդարության ժանտախտն արմատախիլ արվի»,-գրել է Բեյոնսեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ բրիտանական Գլազգո քաղաքում կայացած համերգի ժամանակ երգչուհին հանդիսատեսին խնդրել է 1 րոպե լռությամբ հարգել 2 զոհի հիշատակը, որոնց լուսանկարներն այդ պահին ցուցադրվել են բեմի մեծ էկրանին:
Հայտնի է, որ Բեյոնսեն ակտիվորեն բարձրաձայնում է ոստիկանների կողմից սևամորթների սպանությունների մասին:










