Իտալուհին դիմահարդարման միջոցով նմանակում է Մերիլ Սթրիփին, Դենիել Քրեյգին և Հարիսոն Ֆորդին (լուսանկարներ, տեսանյութ)

23:19 • 09.07.16

Դիմարհարդարման արվեստի իտալուհի վարպետը ցուցադրում է իր ունակությունները` ինքն իրեն վերածելով հայտնի դերասանների:

Ինչպես գրում է digitalspy.com-ը` յուրաքանչյուր կերպարանափոխություն 12 ժամ է պահանջում: Հրապարակված տեսանյութում իտալուհի Լուսիա Պիտալիսը դիմահարդարման օգնությամբ իրեն նմանեցրել է Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգին, «Աստղային պատերազմներ. ուժի արթնացում» ֆիլմում Հարիսոն Ֆորդի կերպարին և «Սուֆրաժիստուհին» ֆիլմում Մերիլ Սթրիփի մարմնավորած հերոսուհուն:

Լուսիան կերպարվեստ է ուսումնասիրել երկու տարի, այնուհետև յուրացրել է դիմահարդարման արվեստը: Արդյունքում նրան հաջողվել է համատեղել իր երկու մասնագիտությունն ու նոր արվեստ ստեղծել:

 

 

 

Իտալուհին դիմահարդարման միջոցով նմանակում է Մերիլ Սթրիփին, Դենիել Քրեյգին և Հարիսոն Ֆորդին (լուսանկարներ, տեսանյութ)