«Գառների լռությունը» ֆիլմում նկարահանված տունը վաճառվել է 195.000 դոլարով (լուսանկար)

14:40 • 09.07.16

Հոլիվուդի պատմության մեջ ամենահայտնի ֆիլմերից մեկում՝ «Գառների լռությունում» նկարահանված տունը, որտեղ, ըստ սցենարի, ապրում է չարագործ հերոսներից մեկը, վաճառվել է 195.000 դոլարով:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, օսկարակիր ֆիլմում նկարահանված տունը գտնվում է Փենսիլվանյա նահանգի Լեյթոն քաղաքում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 1991թ. արտադրության ֆիլմը պատմում է սերիական մարդասպան ու մարդակեր Հանիբալ Լեքթերի և նրա գործի հետաքննությամբ զբաղվող ՀԴԲ-ի գործակալի մասին։

 

Նշվում է, որ տան նախկին տերերը՝ Սքոթ և Բարբարա Լլոյդները, ի սկզբանե տան համար պահանջել են 300.000 դոլար՝ համարելով, որ հայտնի ֆիլմում նկարահանված լինելու գործոնը կարող է կրկնապատկել տան արժեքը:

 

 

 

 

«Գառների լռությունը» ֆիլմում նկարահանված տունը վաճառվել է 195.000 դոլարով (լուսանկար)