Ազնավուրի հրապարակը համալրվեց կինոգործիչների հիշատակը հավերժացնող ևս երեք աստղով

22:01 • 10.07.16

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Շառլ Ազնավուրի հրապարակում, որպես կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք, բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի և կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսոյանի ու Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  աստղերը բացել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր–տնօրեն Հարություն Խաչատրյանը և կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը: 

Հայ անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մաեստրո Տիգրան Մանսուրյանը ևս ելույթ ունեցավ աստղերի բացման արարողությանը` մատնանշելով, որ պատիվ է ունեցել աշխատել և Ալբերտ Յավուրյանի, և Էդմոնդ Քեոսոյանի և Դմիտրի Կեսայանցի հետ:

Ազնավուրի հրապարակը համալրվեց կինոգործիչների հիշատակը հավերժացնող ևս երեք աստղով