Իսրայելում հնագույն ժողովրդի գերեզման է հայտնաբերվել, որը կարող է բացահայտել աստվածաշնչյան առասպելներից մեկը

20:43 • 10.07.16

Աստվածաշնչի ամենաառեղծվածային ու կարևոր երևույթներից մեկը կարող է շուտով գտնել իր բացատրությունը:

Ինչպես փոխանցում է The Independent-ը` հնագետներն առաջին անգամ գերեզմանոց են հայտնաբերել, որը պատկանել է փղշտացիներին (Պաղեստինի հարավ-արևմտյան մասերում և Իսրայելի մոտակայքում ապրած հին ժողովուրդ):  Գերեզմանատանը հուղարկավորված 200 մարդու մնացորդներ են հայտնաբերվել:

Գիտնականների կարծիքով` աստվածաշնչյան ազգի անդամները գուցեև փղշտացիներ չեն եղել` հաշվի առնելով, որ հուղարկավորված մարդկանց կողքին նաև իրենց հետ թաղված զարդեր են հայտնաբերել:

Այժմ մասնագետները հետագա ուսումնասիրություններ պետք է կատարեն, որպեսզի կարողանան լույս սփռել առեղծվածային ժողովրդի պատմության վրա:


  

Իսրայելում հնագույն ժողովրդի գերեզման է հայտնաբերվել, որը կարող է բացահայտել աստվածաշնչյան առասպելներից մեկը