Սերունդների բախման մասին Լուսինե Պապոյանի «Ռադիոլա» ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրում

21:01 • 10.07.16

Սերունդների բախման մասին երիտասարդ կինոռեժիսոր Լուսինե Պապոյանի «Ռադիոլա» ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրում:  

Tert.am-ի հետ զրույցում Լուսինեն պատմեց, որ ֆիլմը ֆիլմի գլխավոր հերոսները հայր ու որդի են, ովքեր որոշում են վաճառել իրենց հին ռադիոն: 

«Ֆիլմում ռադիոն սիմվոլիկ դեր ունի, հոր անցյալ կյանքի հիշողությունն է, վկայություն՝ անցյալ տարիների կյանքի մասին: Հոր ու որդու վեճերով ներկայացված է սերունդների տարբերությունը, ժամանակի բախումը, հակադրությունը: Բայց ռադիոյի վաճառքի ընթացքը դառնում է մի փուլ, որի ժամանակ նրանց հարաբերությունները սկսում են լուծվել, սկսում են գտնել ընդհանուր եզրեր»,- նշեց կինոռեժիսորը: 

Լուսինեն նշեց, որ ֆիլմի ավարտը դժվար է մեկ բառով նկարագրել, ամեն մեկը մի կերպ է ընկալում, ինչը առավել հետաքրքիր է դարձնում դիտումը: 

Նա նշեց, որ դժվար է եղել դերասանների ընտրության հարցում, որովհետև նպատակ են դրել կեղծ խաղից խուսափելու: Կինոռեժիսորի կարծիքով՝ հաջողացրել են կյանքին մոտ խաղ ստանալ, հոր ու որդու իրական վեճ:

 

Սերունդների բախման մասին Լուսինե Պապոյանի «Ռադիոլա» ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրում