Հարի Փոթերի երկրպագուները կկարողանան նախաճաշել Հոգվարթսում

15:24 • 11.07.16

Երիտասարդ հրաշագործ Հարի Փոթերի մասին պատմությունների սիրահարների մի մասն այս ամառ բացառիկ հնարավորություն կունենա նախաճաշելու Հոգվարթս կախարդական դղյակի մեծ սրահում:

 

Ինչպես հայտնում է cosmopolitan.com-ը, նման հնարավորություն է ընձեռում Warner Bros Studio Tour in London կինոստուդիան` Breakfast At Hogwarts նախագծի շրջանակում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ուշագրավ միջոցառումները կանցկացվեն կինոստուդիայի տարածքում` օգոստոսի 21-ին և 28-ին:

 

Հայտնի է, որ հյուրերը սնվելու են այն «դղյակում», որը 7 ամիս շարունակ հատուկ ֆիլմի նկարահանումների համար կառուցել է մասնագետների 40 հոգանոց թիմը:

 

Նշվում է, որ մուտքի տոմսը կարժենա 95 ֆունտ սթերլինգ: Ճաշացանկում ներառված են լինելու համեղ ուտեստներ, իսկ հյուրերին սպասարկելու են Հոգվարթսի համազգեստով աշխատողները:

 

 

Հարի Փոթերի երկրպագուները կկարողանան նախաճաշել Հոգվարթսում