Նյու Յորքում համերգի ժամանակ հոսպիտալացվել է Aerosmith խմբի կիթառահար Ջո Փերին
Նյու Յորքում համերգի ժամանակ հոսպիտալացվել է Aerosmith և Hollywood Vampires խմբերի կիթառահար Ջո Փերին, հայտնում է ABC News-ը:
Նշվում է, որ 65-ամյա Փերին ելույթի ժամանակ գնացել է կուլիսներ, այնուհետև ընկել է հատակին` կորցնելով գիտակցությունը:
Բժիշկներն արագ նրան տեղափոխել են Քոնի Այլենդի հիվանդանոց: Aerosmith խմբի մամուլի խոսնակը նշել է, որ այժմ մանրամասն տեղեկություն չկա նրա վիճակի մասին:










