Քոլին Ֆերթի առաջին լուսանկարը «Քինգսման-2» ֆիլմի նկարահանումներից (լուսանկար)
«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Պեդրո Պասկալն Instagram-ի իր էջում հրապարակել է «Քինգսման-2» ֆիլմի նկարահանումների հրապարակից Քոլին Ֆերթի առաջին լուսանկարը, հաղորդում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ Պասկալը նույնպես նկարահանվում է ֆիլմի երկրորդ մասում։
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի առաջին մասում Ֆերթի կերպարը, հավանաբար, մահանում է, իսկ նրա վերադարձի մասին ֆիլմի շարունակության ստեղծողները սկսել են ակնարկել դեռ ապրիլ ամսին՝ Հարիի ակնոցով և «Իմ մահվան մասին խոսակցությունները խիստ չափազանցված են» գրությամբ պաստառ հրապարակելով։











