Խավյեր Բարդեմին առաջարկել են նկարահանվել Ֆրանկենշտեյնի մասին ֆիլմում
Իսպանացի դերասան Խավյեր Բարդեմին առաջարկել են նկարահանվել Ֆրանկենշտեյնի մասին ֆիլմում, և այժմ նրա հետ բանակցություններ են տարվում, հաղորդում է Entertainment Weekly-ն։
Աղբյուրը մանրամասնում է, որ դեռ հայտնի չէ, թե հայտնի դերասանին ինչ տեսակի կերպարանափոխություն է սպասվում և ում դերն է նա կատարելու։
Ենթադրվում է, որ Բարդեմի հերոսը սկսելու է նկարահանումներին մասնակցել որպես երկրորդ պլանի կերպար։










