Մոսկվայում ձերբակալվել է հանցավոր աշխարհի «հեղինակություններից» մեկը` Շաքրո Մոլոդոյը (տեսանյութ)

08:35 • 12.07.16

Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Զախարի Կալաշովը, ով հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականունով: Նա ձերբակալվել է քաղաքի ռեստորաններից մեկի սեփականատիրոջից խոշոր գումար շորթելու քրեական գործի շրջանակում:

 

Ըստ հետաքննության՝ նախորդ տարվա դեկտեմբերին հանցագործները ռեստորանի մոտ հրաձգություն են կազմակերպել, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել:

Կալաշովին համարում են ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդներից մեկը: Երեք տարի առաջ նա զբաղեցրել է սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի տեղը, փոխանցում է Вести-ն:



«Կալաշովը ձերբակալվել է երեկ՝ ռեստորանում: Նա հարցաքննվել է սպանության գործի շրջանակում: Մոտ ժամանակում նրան մեղադրանքներ կներկայացվեն և կորոշվի խափանման միջոցը»,- հայտնել են իրավապահ մարմիններում:



Կալաշովին վերագրվում է «Էլեմենտ» ռեստորանի տիրոջից խոշոր գումար շորթելու կազմակերպումը: