Քվենտին Տարանտինոն մտադիր է ևս 2 ֆիլմ նկարահանել և հեռանալ ռեժիսուրայից
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ մտադիր է հեռանալ ռեժիսուրայից, երբ ևս երկու ֆիլմ նկարահանի: Այս մասին հուլիսի 12-ին հայտնել է Variety-ն:
«Ես ծրագրում եմ կանգ առնել10 ֆիլմի ցուցանիշով: Այնպես որ դեռ 2-ը մնում են, եթե հաշվի առնենք, որ «Սպանել Բիլին» ֆիլմաշարն ինձ համար մեկ ֆիլմ է` ուղղակի բաժանված 2 մասի: Ենթադրում եմ, որ 75 տարեկան հասակում կցանկանամ ևս մեկ ֆիլմ նկարել: Սակայն այդ ֆիլմը նույն հարթակի վրա չի դրվի մյուս տասի հետ», - ասել է ռեժիսորը:
Կինոռեժիսորը նշել է նաև, թե իր կերպարներից որն է իր ամենասիրելին: Պարզվում է՝ դա գնդապետ Հանս Լանդան (Քրիստոֆ Վալց):
Տարանտինոն երկու «Օսկար» մրցանակ և «Ոսկե գլոբուս» է շահել` «Քրեական ընթերցվածք» և «Ազատագրված Ջանգոն» ֆիլմերի համար:









