Ջոնի Դեփը որոշել է վաճառել Վենետիկում գտնվող իր 4-հարկանի տունը

14:20 • 12.07.16

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը վաճառքի է հանել Վենետիկում գտնվող իր տունը՝ Մեծ ջրանցքի վրա գտնվող Դոննա պատմական «պալացոն», գրում է ТАСС-ը: 

 

Այդ տան շուկայական արժեքը մոտ 10,8 միլիոն դոլար է:

 

«Էմբեր Հերդի հետ ամուսնալուծությունը թանկ է նստում Դեփի վրա: Նկարիչ Ժան-Միշել Բասկիայի՝ 11 միլիոն դոլար արժողությամբ երկու նկարների վաճառքից հետո ամերիկացի դերասանը ստիպված է զրկվել մեկ այլ ընտանեկան հարստությունից»,- նշել է TGCom-24 հեռուստաալիքը:

 

Հաղորդվում է, որ Ջոնի Դեփը գնել է այդ տունը 2010 թվականին՝ Վենետիկում ընթացող «Զբոսաշրջիկը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

 

Չորսհարկանի «պալացոյի» ընդհանուր մակերեսը 700 քառակուսի մետր է: Այնտեղ կա 7 ննջասենյակ, 9 լոգարան, վերելակ, ընդունելությունների համար մեծ սրահ:

 

Ջոնի Դեփը որոշել է վաճառել Վենետիկում գտնվող իր 4-հարկանի տունը