Ես զզվել եմ այս ամենից. Ջենիֆեր Էնիսթոնը բաց նամակով պատասխանել է իր հղիության մասին լուրերին

11:45 • 13.07.16

Արդեն տևական ժամանակ է՝ համացանցը ողողված է հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի ենթադրյալ հղիության մասին լուրերով:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, 47-ամյա Էնիսթոնը, չդիմանալով ԶԼՄ-ների նման ճնշմանը, արձագանքել է` հրապարակելով բաց նամակ:

 

«Ես զզվել եմ այս ամենից: Հասկացեք վերջապես, որ կինը կարող է ինքնաբավ լինել ու երջանիկ զգալ նույնիսկ զուգընկերոջ և երեխայի բացակայության դեպքում: Լիարժեք մարդ լինելու համար պարտադիր չէ, որ կինն ամուսնացած լինի կամ մայրանա: Երջանիկ լինելու ձևը մենք ինքներս ենք որոշում»,-գրել է դերասանուհին:

 

Բացի այդ, Էնիսթոնը կոչ է արել լրագրողներին իրենց աշխատանքային ուժերն ուղղել իր անձնական կյանքից առավել կարևոր թեմաների` զանգվածային սպանությունների, խոշոր անտառային հրդեհների, նախագահական մրցապայքարի լուսաբանմանը:

                                      

Ես զզվել եմ այս ամենից. Ջենիֆեր Էնիսթոնը բաց նամակով պատասխանել է իր հղիության մասին լուրերին